Այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 11.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի Անդրանիկի փողոցի թիվ 2 շենքի 4-րդ հարկի պատշգամբը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է պատշգամբը (3 քմ):