«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 4-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415,94 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,31%-ով կամ 1.29 կետով: Հնարավոր է՝ այս էժանացումը հետեւանք է սեզոնային գործոնների ազդեցության, կապված գյուղմթերքների ընդլայնված առաջարկի հետ, ինչն իր հերթին առաջացնում է դրամի նկատմամբ հավելյալ պահանջարկ;

Բորսայում այսօր վաճառվել է 1.73 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 413-414 դրամ, վաճառքինը՝ մինչեւ 416,5 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր մասամբ վերականգնել է երեկ կորցրած դիրքերը, կապված ԱՄՆ-ի վերաբերյալ թույլ վիճակագրական հրապարակումների հետ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3 դոլարին մոտ, սակայն ամենայն հավանականությամբ կկայունանա 1,2954-ի սահմաններում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,0487 ռուբլի: Դոլարը շարունակում է թանկանալ  ռուբլու նկատմամբ: