Վրաստանի նախկին վարչապետ, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլիին նոր մեղադրանք կառաջադրվի, ենթադրաբար երկու շաբաթվա ընթացքում, հայտարարել է գլխավոր դատախազ Արչլ Կբիլաշվիլին հունիսի 4-ին կայացած ճեպազրույցի ընթացքում:
Նրա խոսքով, խոսքը գնում է Սանդրո Գիրգվլիանիի մասին, մասնավորապես նրա մահից հետո քննության վրա բանեցրած ճնշումների, որ բարձրաստիճան անձինք, այդ թվում պաշտպանության նախկին Բաչո Ախալայան կարողանան խուսափել պատասխանատվությունից, եւ Մերաբիշվիլիի տիկնոջ անունը հայտնի չդառնա:
Սանդրո Գիրգվլիանին 2006թ. հունվարի 28-ին այցելել էր Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Շարդեն-բար», որտեղ եղել են ՆԳՆ սահմանադրական անվտանգության վարչության պետ Դատա Ախալայան, նրա տեղակալ Օլեգ Մելնիկովը, ՆԳՆ այլ բարձրաստիճան անձինք: Գիրգվլիանին վիճել էր նրանցից մեկի հետ, իսկ նույն օրը նրան մեռած էին գտել Օկրոկանա գյուղում: Դատարանը վճիռ էր կայացրել չորս անձանց նկատմամբ, ովքեր ազատվել էին համաներմամբ:




























