Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան խնդիրներ, որոնք անհնար է լուծել բանակցային եղանակով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Փոխնախագահը նկատել է, թե Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է Վրաստանի Դամալա հայաբնակ գյուղի հիմնադրման տոնակատարությանը: Միջոցառմանը հրավիրվել են նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները, այդ թվում եւ խորհրդարանի փոխնախագահ Զվիադ Ձիձիգուրին: Շարմազանովի խոսքով, կայացել է իր ոչ պաշտոնական հանդիպումը վրացի գործընկերոջ հետ, եւ քննարկվել է սոցիալ-տնտեսական իրավիճակը Ջավախքում. «Վրացական կողմը ընդգծել է այն բանի կարեւորությունը, որ ջավախահայերը հիմնադրամ են ստեղծել, որ նպաստեն սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը: Այդ իմաստով մի շարք պայմանավորվածություններ ձեռքբերվել»:
Շարմազանովը նաեւ նշել է, թե վրացի պատգամավորները պատրաստակամություն են հայտնել լուծել Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները:



























