Այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 13.11-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Իջեւան քաղաքի Բլբուլյան 2-րդ փողոցի թիվ 2 տան տանիքը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ուժեղ անձրեւների հետեւանքով փլուզվել է Հ. Իսախանյանին պատկանող տան ննջասենյակի առաստաղը (10 քմ):