Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատնից 10-12 մետր հեռավորության վրա, այսօր՝ հունիսի 4-ին ականանետային արկեր են ընկել, որի հետեւանքով տուժել է 4 ոստիկան:

Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունում: «Այդ 4 աշխատակիցներից 2-ը հսկելիս են եղել դեսպանատան տարածքը: Բացի այդ տուժել է նաեւ 4 քաղաքացիական անձ: Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել»,-ասել են դեսպանատնից:

Ինչպես հաղորդում է RBK-ն՝ վկայակոչելով ՌԴ դեսպանատունը, «զոհվել է Դամասկոսի քաղաքացիական բնակիչներից մեկը»:

Նշենք, որ Ռուսաստանի դեսպանատնից ոչ հեռու գտնվում է Հայաստանի դեսպանատունը: