Հունիսի 3-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները պարզել են, որ 20-ամյա Մանվել Ա.-ն ս/թ փետրվարին Ոսկեպար գյուղի տարածքում գտնվող ջրհան կայանից գողացել եւ իր տուն է տեղափոխել Էլեկտրական տրանսֆորմատոր:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գողոնն առգրավված է, կատարվում է հետաքննություն:




























