Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը երկար լռությունից հետո խոսել է Ստամբուլի «Գեզի» այգու իրադարձությունների մասին՝ քննադատելով Էրդողանի կառավարությանը։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Օրհան Փամուքը «Գեզի» այգու իրադարձությունների հետ կապված հրապարակումը, որը տպագրվելու է աշխարհի հայտնի պարբերականներում, անդրադառնում է մի անհատի պատմության եւ ներկայացնում Փամուքի տեսակետը։

«Այգում նման մեծ փոփոխություններն առանց քաղաքացիների հետ խորհրդակցելու նախագծելն ու այգում ծառերի արագ հատումը Էրդողանի կառավարության ամենամեծ սխալն է»,-գրել է Փամուքը՝ Էրդողանի կառավարությանն անվանելով ավտորիտար։