«Արայ» ընկերությունը ծնողների համար զեղչեր է հայտարարել։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Արայ» ընկերության մամուլի ծառայությունից, մինչեւ հունիսի 15-ը ընկերության վաճառասրահներում գնումներ կատարող ծնողները զեղչեր կստանան՝ ըստ երեխաների թվի։ Ակցիան գործում է «Արայում» ներկայացված ամբողջ տեսականու համար , բացի հատուկ իջեցված գներով վաճառվող ապրանքներից։ Իրականացվող զեղչը մինչև 15 տոկոս է։ Հաճախորդները կստանան նաեւ նվերներ։

Ակցիայից գոյացած հասույթի մի մասը ընկերությունը կնվիրաբերի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը, որը վերջերս մեծ կորուստներ էր կրել բռնկված հրդեհից:

Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ եւս «Արայը» մասնակցել է «Օրրան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած բոուլինգի մրցույթին, որի հասույթը ամբողջությամբ ուղղվել է անօթեւան մանուկների խնամքին :