Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության եւ տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը: