«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունիսի 5-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է ավելի էժան, քան երեկվա միջին բորսայական փոխարժեքն էր, սակայն գնորդներ չեն եղել;
Կանխիկ արտարժույթի շուկայում այսօր շարունակվել է դոլարի էժանացումը: Դոլարը գնվում եւ վաճառվում է 413-416 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ եւ հասել 1.31 դոլար մակարդակին; Սպասվում է, որ ԱՄՆ զարգացման գործակալությունն (ADP) այսօր երեկոյան կհրապարակի զբաղվածության մասին ամենամյա զեկույցը, որտեղ հնարավոր է՝ ԱՄՆ վերաբերյալ տվյալները բարվոք չեն լինի:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 31,8344 ռուբլի: Դոլարը զգալի թուլացել է ռուբլու նկատմամբ:



























