Ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից որպես անհայտ կորած  որոնվում է Արմավիրի մարզի  Առատաշեն գյուղի 48-ամյա բնակիչ Ռադիկ Մկրտչյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նրա արտաքին տվյալներն են` հասակը 165 սմ, նիհարավուն կազմվածքով, սեւ  կարճ մազերով, սեւ աչքերով, օվալաձեւ դեմքով, ուղիղ մեծ քթով, բարակ շրթունքներով:

Հագին եղել է` կապույտ ջինսե տաբատ, սեւ անդրավարտիք, սեւ վերնազգեստ, հնամաշ սեւ կոշիկներ:

Ռադիկ Մկրտչյանը  տառապում է հիշողության կորստով, հոգեկան հիվանդությամբ, մտավոր հետամնացությամբ եւ կաղում է ձախ ոտքից:

Մկրտչյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-59-06-43, 0231-5-29-14 հեռախոսահամարներով: