ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը «միջազգային իրավունքի» եւ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ 2008թ, կնքված համաձայնագրերի խախտում է որակել Հարավային Օսիայի եւ Վրաստանի միջեւ փշալարերի անցկացումը:
«Դա կարող է նպաստել լարվածության սրմանը: Դա ուղղակի անթույլարտելի է»,- ասել էՌասմուսենը Բրյուսելում, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել ռուսական կողմին` նկատելով, որ փշալարերի անցկացումը Ցխինվալի շրջանում, երբեմն էլ Վրաստանի հատվածում տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում է»: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե Թբիլիսին արհեստականորեն սրում է կրքերը:



























