Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 5-ից 6-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, իսկ խարդախության  3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 4 դեպք:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  1  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7  պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը` ստացել  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: