«Արմավիա» ընկերությունը, որը ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները, դեռեւս դատարան չի դիմել՝ սնանկ ճանաչվելու համար: Այդ մասին այսօր՝ հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Քաղաքացիական ավիաացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:
«Ես ինքս դիմել եմ նրանց: Ասում են՝ թղթեր են պատրաստում, թե ի՞նչ թղթեր են, որ այսքան երկար են պատրաստում՝ ես էլ չգիտեմ»,- ասաց Ա. Մովսիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ «Արմավիայի» առողջացման որեւէ ծրագիր ներկայում չի քննարկվում, թեեւ ՀՀ Հանրային խորհրդի նիստում նման մի ծրագիր էր ընդունվել ու ներկայացվել կառավարությանը:
Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին, սակայն ՀՀ օրենսդրությամբ՝ ընկերությունները միայն դատարանի կողմից կարող են սնանկ ճանաչվել:




























