Հունիսի 7-ին, ժամը 15:00-ին Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ  նկարիչների մասնակցությամբ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի նախասրահում (հասցե՝ Վ. Սարգսյան 26/1) տեղի կունենա լիբանանահայ արվեստաբան Մովսես Հերկելյանի՝ հայ նկարիչների հավաքածուի նախնական ցուցադրությունը, որը նա նվիրաբերել է սիրիահայերի թաղամասի կառուցման նպատակով բացված հաշվեհամարին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 17-22-ը ՀՀ սփյուռքի նախարարության եւ Մարսելի «Terre d’Armenie» մշակութային կազմակերպության ու նրա նախագահ Ռիչարդ Ֆինդիկյանի նախաձեռնությամբ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կիրականացվի «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ»-ը, որի շրջանակներում տեղի կունենա Մովսես Հերկելյանի նվիրաբերած հայ նկարիչների նկարների հավաքածուի ցուցահանդես-վաճառքը: Ստացված ողջ հասույթը կտրամադրվի Աշտարակ քաղաքում սիրիահայերի համար թաղամասի կառուցման աշխատանքների իրականացմանը: