Այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի Երիտասարդական 3-րդ փողոցի թիվ 27 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Աբովյան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Օձը հայտնաբերվել է եւ տեղափոխվել անվտանգ տարածք:




























