Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածքում` «Արտակարգ քաղաքում» տեղադրվելու է նախարարության առաքելությունը խորհրդանշող հուշարձան։
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել է հուշարձանի պատրաստման հարցերով զբաղվող հանձնաժողով, որը գլխավորում է ԱԻ նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը։
Աշխատանքային խմբում ընդգրկված են նախարարության տարբեր վարչությունների եւ փրկարար ծառայության աշխատակիցներ։
Այսօր տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որ ընթացքում մանրամասն քննարկվել են հուշարձանի նախագծման, նմուշի պատրաստման եւ ձուլման հետ կապված հարցեր։
Նախնական տարբերակի համաձայն` հուշարձանը պատկերելու է տուժածին օգնություն ցուցաբերող հրշեջ-փրկարարների։




























