Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 35-րդ սուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Հիմնադրման օրից փառատոնն անցկացվում է Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6–ին։ Այս տարի ստուգատես-փառատոնի պատվավոր հյուրն էր կոմպոզիտորի որդին՝ Կարեն Խաչատրյանը։
Երևանի քաղաքապետարանի կազմակերպած՝ Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա ստուգատես-փառատոնին այս տարի մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 աշակերտ։ Բոլոր մասնակիցները արժանացել են խրախուսական մրցանակների ու դիպլոմների։ Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակը ոչ այնքան մրցակցությունն է, որքան ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելը։
Մինչ համերգային ծրագրի սկսվելը՝ Արամ Խաչատրյանի մտերիմ ընկերների ընտանիքների անդամները տուն-թանգարանին են նվիրել առարկաներ, որոնք պատկանել են մեծանուն երաժշտին։




























