Թուրքիայի Մանիսա նահանգի ուսումնական զորամասում դեռեւս չպարզված հանգամանքներում խոշոր բախում է տեղի ունեցել զինվորների միջեւ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ հունիսի 5-ի երեկոյան, Մանիսայի ուսումնական զորամասում զինվորների երկու խմբավորման միջեւ խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով 7 զինվոր տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ծեծկռտուքին մասնակից եւս 7 զինվորական փորձել են փախուստի դիմել զորամասից, սակայն ձերբակալվել են ճանապարհներին։