Թուրքիայի Ադանա քաղաքում Ստամբուլի «Գեզի» այգու պահպանությանն ուղղված բողոքի մասնակիցների դեմ գործողությունների ժամանակ մի ոստիկան ընկել է շինարարության մեջ գտնվող կամուրջից եւ մահացել հիվանդանոցում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Ադանայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին դեպքի վայրից սկսել են ցրել ոստիկանության ուժերը։

Այդ ընթացքում ցուցարաներին ուժի միջոցով դեպքի վայրից հեռացնող ոստիկաններից մեկն ընկել է շինարարության մեջ գտնվող կամուրջից։

Հիվանդանոց տեղափոխված ոստիկանի կյանքը փրկել  չի հաջողվել։

Նշենք, որ մինչ այս «Գեզի» այգու դեպքերի ժամանակ ոստիկանության անհամաչափ գործողությունների հետեւանքով մահացել են 2 քաղաքացի։