Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկ փողոցում՝ «Ընտանեկան» ռեստորանի մոտ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլխիվայր շրջվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Տոյոտա Կորոլա» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարին եւ շրջվել աղբակույտի վրա:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդ Է. Ռաֆայելյանը տեղափոխվել է «Գ. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:




























