Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին երկրի հյուսիսային Բուհեյրա նահանգում ղպտիական ուղղափառ եկեղեցի կառուցելու մասին հրամանագիր է ստորագրել, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Պետության ղեկավարն առաջին անգամ արտոնել է քրիստոնեական եկեղեցու կառուցումը:

Պողոս-Պետրոս առաքյալների եկեղեցին կկառուցվի Էն ուբարի էլ Հադիդա քաղաքում՝ 300քկմ մակերեսում: Ղպտիական համայնքը դրան փորձում էր հասնել արդեն 17 տարի, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համաձայն եգիպտական օրենսդրության՝ ղպտիական եկեղեցիների կառուցումը խստագույնս կանոնակարգվում է եւ պարտադիր համաձայնեցվում իշխանությունների հետ:  Իսլամական 85 միլիոնանոց պետությունում, որտեղ մինչեւ 10 մլն քրիստոնյա ղպտի կա, կրոնական փոքրամասնություն իրեն խոցելի է զգում սահմանափակումների պատճառով:

«Մահմեդական եղբայրների» իշխանության գալուց հետո ղպտիական շատ ընտանիքներ գերադասել էին լքել երկիրը՝ վախենալով իսլամիստների կողմից հալածվելուց: