Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ հունիսի 7-ին, տեղի են ունենում քննարկումներ «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շուրջ:
Քննարկումն ընթանում է լեփլեցուն դահլիճում, ինչը հազվադեպ է պատահում նույնիսկ բյուջետային քննարկումների ժամանակ: Քննարկմանը հրավիրվել են բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ:
Օրենքի նախագիծը ներկայացնում է ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ այս ոլորտում պետք է լինի հստակ վերահսկող եւ պատասխանատու պետական մարմին: Սակայն, թերեւս, ամենակարեւորը մասնավոր գերեզմանների ստեղծման թույլտվության հարցն է:
Միեւնույն ժամանակ՝ սահմանվում է, որ մահացածի մարմինը հողին հանձնելու համար յուրաքանչյուրին պետք է տրամադրել 2,5 քմ տարածք, իսկ ընտանեկան գերեզմանների համար՝ ոչ ավելի 12 քմ տարածք:




























