Հունիսի 6-ին, ժամը 21.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 50-ամյա Սարգիս  Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ հունիսի 7-ին, ժամը 00.40-ին,  վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: