Աֆրիկյան շրջագայությունից հետո Անկարա վերադարձած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին օդանավակայանից տուն տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Անկարայի օդանավակայանում կարճ հայտարարությունից հետո նստել է իր գլխավորած կուսակցության ավտոբուսը եւ տուն մեկնել։
Ճանապարհին Էրդողանին տեղափոխող ավտոբուսի տանիքը բարձր լինելու պատճառով հարվածել է էստակադայի առաստաղին, սակայն ավտոբուսին լուրջ վնաս չի հասել։



























