Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա վերադառնալու հաջորդ օրը թուրքական 6 խոշոր պարբերականներ իրենց առաջին էջի գլխավոր նյութում նույն վերնագիրն են դրել։

Թուրքական Sozcu պարբերականը պնդել է, թե թուրքական խոշոր 6 թերթերի առաջին էջերի գլխավոր նյութի վերնագրերի նմանությունը հենց Էրդողանի հրահանգով է արվել։

Թուրքական Sabah, Haberturk, Star, Yeni Safak, Zaman եւ Turkiye պարբերականների առաջին էջերի գլխավոր նյութը վերնագրված է «Ժողովրդավարական պահանջներին մեր կյանքը կզոհաբերենք» արտահայտությամբ։ «Ազատ մամուլը սա՞ է։ Թուրքական մամուլում վերնագիր դնող խմբագիր չկա՞»,-նշված է Sozcu-ի հրապարկման մեջ։