Առաջիկա հանգստյան օրերին գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի տարածքի մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեկոյան ժամերին, հատկապես Շիրակի եւ Տավուշի մարզերում օդերեւութաբանները կանխատեսում են հորդառատ անձրեւներ: Քամին արեւմտյան, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում գիշերվա առաջին ժամերին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Այս գիշեր մայրաքաղաքում կլինի +12+14, ցերեկը` +24+26 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Կոտայքում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Գեղարքունիքում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Լոռիում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+22,
Տավուշում` գիշերը` +7+12, ցերեկը` +20+25,
Արագածոտնի լեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +11+14, ցերեկը` +22+25,
Արարատում` գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Արմավիրում` գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Վայոց ձորի լեռներում` գիշերը` +4+7, ցերեկը` +17+20,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +12+15, ցերեկը` +23+26,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +11+14, ցերեկը` +23+27,
Սյունիքի նախալեռներում` գիշերը` +6+11, ցերեկը` +18+23,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+15, ցերեկը` +20+23:




























