Հունիսի 7-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թոթովենց փողոցի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը:

Ժամը 16.18-ին փրկարարները բնակարանի բազմոցին հայտնաբերել են 73-ամյա Վ. Վասոյանի դին:

Դեպքի վայրում են գտնվել նաեւ ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները: