Մոսկվայում` մի աղոթասենյակում, հայտնաբերել են 300 մարդկանց, որոնցից 170-ն օտարերկրացիներ են եղել: Հայտնաբերված գրականությունը փորձաքննության է ենթարկվելու:
Ինչպես հայտնում են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից, հասարակական կարգը պահպանելու նպատակով ոստիկանության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 300 մարդ է ձերբակալվել:
«Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ աղոթատեղին հայտնաբերվել է Պեչատնիկի փողոցում գտնվող ոչ բնակելի մի տան մեջ: Միջոցառման կազմակերպչի անունը չի նշվում: «В Москве»-ի տվյալներով` բոլոր ձերբակալվածներին տարել են ոստիկանական բաժանմունքներ:
Խուզարկության ընթացքում հայտնաբերված գրականությունը փորձաքննության է ենթարկվելու պարզելու համար, թե այն արդյոք «ծայրահեղական բնույթի գործողություններ իրականացնելու կոչեր չի պարունակում»:
























