Այսօր՝ հունիսի 7-ին, տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:

Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել է կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքներ եւ դրանց պատասխանատուներին:

Քաղաքական խորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկությունների եւ ծրագրերի կենսագործման համար, որոնք առաջարկվել են Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից եւ ընդգրկվել են Կառավարության գործունեության ծրագրում:

Քաղխորհրդում նաեւ անդրադարձ է եղել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: