Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 19.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Եղեգնաձորի ԲԿ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ` 35-ամյա Ա. Առաքելյանը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























