Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 18.15-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյանի 7-րդ միկրոշրջանի 2-րդ փողոցի թիվ 85 տանը օձ է նկատվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նշված հասցեում փրկարարները հայտնաբերել են մոտ 90 սմ օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: