Հունիսի 9-11-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Ա. Թարվերդյանը եւ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Ա. Պողոսյանը, աշխատանքային այցով կգտնվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախատեսվում են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ Աշոտ Ղուլյանի եւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Կքննարկվեն կրթական համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման հետ կապված հարցեր: Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա նաեւ Արցախի գիտամանկավարժական շրջանակների հետ:
Պատվիրակությունը Արցախի դպրոցներին կնվիրաբերի ուսումնական ֆիլմերի եւ էլեկտրոնային ձեռնարկների շուրջ 2000 սկավառակ եւ 50 միավոր համակարգչային տեխնիկա:




























