Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի զարգացման եւ այս ոլորտում երկու հայկական պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:




























