Հունիսի 7-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Մելիք Ս.-ին, որը ապրիլի 1-ից ՌԴ Կիրովի մարզի Կամենսկիի ՆԳԲ կողմից հետախուզվում էր սպանության կամ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքներ տալու եւ ծեծի մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Մելիք Ս.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:




























