Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում կառուցվող հանրապետական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինհրապարակ ու տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը կարեւորել է առողջապահական այս օբյեկտի շինարարության որակի ապահովումը` միաժամանակ նշելով շահագործման հանձնելու ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, պաշտոնատար այլ անձինք:




























