Հունիսի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունեց Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունը հայտնեցին ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ:




























