21-ամյա Վանիկ Պողոսյանը Արտաշատ քաղաքի Մյասնիկյան հասցեում գտնվող գիշերային ակումբի մոտ վիճաբանել եւ դանակահարել էր նույն քաղաքի բնակիչ Խորեն Հովհաննիսյանի: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
21-ամյա Վանիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան հասցեում գտնվող գիշերային ակումբի մոտ վիճաբանել է նույն քաղաքի բնակիչ Խորեն Հովհաննիսյանի հետ, այդ ընթացքում իր մոտ եղած ծալովի շեղբով դանակով դիտավորությամբ հարվածել է վերջինիս: Վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Բացի այդ աշնանը իր ավտոտնակում ապօրինի կերպով գործարանային եւ ինքնաշեն դետալների հավաքմամբ «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակի նմանությամբ պատրաստել, պահել եւ կրել է 9մմ /9 18/ տրամաչափի փամփուշտներով կրակելու համար նախատեսված ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, ինչպես նաեւ ապօրինի ձեռք է բերել եւ նույն ատրճանակի պահունակում պահել եւ կրել է ռազմամթերք հանդիսացող 9 մմ /9.18/ տրամաչափի 3 հատ մարտական փամփուշտներ, որոնք հայտնաբերվել եւ վերցվել են ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցների կողմից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, 236 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


























