Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
Հանդիպմանը քննարկվել են առողջապահության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե երկրի ղեկավարը կարեւորել է Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարությունների եւ տարբեր բժշկական հիմնարկների միջեւ կապերի հետեւողական խորացումն ու ամրապնդումը`այն համարելով պահանջված ու օգտակար թե Արցախի, թե Հայաստանի համար:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:




























