Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 08.22-ին տեղեկություն է ստացվել, որ տեղացած հորդառատ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի ցանքատարածությունները եւ փլուզվել է Ռ.Համբարձումյանին պատկանող տան բակում գտնվող օժանդակ շինության պատը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Տեղում պարզվել է, որ սելավաջրերը իրենց հետ բերելով քար եւ ավազ` ծածկել են գյուղի փողոցները` տեղ-տեղ հասնելով մինչեւ 1 մետր բարձրության:
Կտրվի լրացոււցիչ տեղեկություն:




























