Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ թաղամասի 41-րդ փողոցի թիվ 20 տանն օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: