Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 13.19-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գ. Լուսավորչի փողոցի թիվ 84 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն: 

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: