Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի Էջմիածնի փողոցի թիվ 47 տան մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: