Այօսր՝ հունիսի 9-ին, ժամը 15.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի փողոցի թիվ 154 տան խոհանոցում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:

Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: