Այսօր՝ հունիսի 9-ին, ժամը 15.53-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ֆուչիկի փողոցի թիվ 12 շենքի մոտակա ոչ բնակելի շինության 4-րդ հարկի հատակին վատառողջ քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 57-ամյա Կարինե Հ.-ին մոտեցրել են շտապօգնության մեքենային, ով հոսպիտալցվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: