Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 19։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ «Ինեկոբանկ»-ի դիմաց, բախվել են Գյումրիի բնակիչներ, 73-ամյա Գրիշա Գեւորգյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 08 ՕՍ 443 համարանիշի եւ 64-ամյա Խաչատուր Ասլանյանի վարած Mercedes մակնիշի 17 ՕՍ 471 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 2 վարորդներն ու «ՎԱԶ 2106»-ի ուղեւոր, Գյումրիի բնակիչ, 26-ամյա Հրաչ Թովմասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Գյումրիի ճանապարհային ոստիկանները։