Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում` ՌԴ զորամասի մոտակայքում, կորել է մոտ 55 տարեկան քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական  հաշվարկ:

Մեղրի քաղաքի բնակչուհի 56-ամյա Կիմա Ս.-ն հայտնաբերվել է իրեն պատկանող այգում` քնած: