Այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 00.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին եւ դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել են 74-ամյա Հ. Մանգասարյանի դին: