Մոսկվայի կենտրոնում ռեստորանի մոտ գործարարի են սպանել: Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի երեկոյան, բայց այդ մասին միայն հիմա է հայտնի դարձել:
Անհայտ տղամարդը գործարարի կրծքավանդակին դանակի մի քանի հարված է հասցրել, ապա դիմել փախուստի:
Գործարարը ստացած վնասվածքներից մահացել է հունիսի 9-ի գիշերը:
























